ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մեր պատմությունը

Ընկերությունը գրացվել է ՀՀ կենտրոնական բանկում 2019 թվականի օգոստոսի 2-ին և ստացել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա: Ընկերությունը հիմնադրվել է Արցախի Հանրապետությունում բազմաստիճան կենսաթոշակային համակարգի անցնելուց հետո կուտակային բաղադրիչի մասնակիցների կուտակումները հոգատար և պրոֆեսիոնալ մակարդակում կառավարելու նպատակով: Ընկերության կողմից ստեղծվեց «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ պահպանողական կենսաթոշակային ֆոնդը, որի կանոնները գրացվեցին ՀՀ կետրոնական բանկում 16.08.2019թ.

Ընկերության առաքելությունը

Ընկերության առաքելությունն է ապահովել կենսաթոշակային ակտիվների որակյալ կառավարում։

Դադարեցվող ֆոնդի կանոններ

Ֆոնդի կանոններ

Ընկերության նպատակներն են

  • Կիրառել ժամանակի պահանջին համահունչ ակտիվների կառավարման լուծումներ և մոտեցումներ,
  • Դադարեցվող ֆոնդի ներդրումային սահմանափակումների ներքո հնարավորինս արդյունավետ կառավարել այն,
  • Բացահայտել և կառավարել Ընկերության ռիսկերը, որոնք կարող են ազդել ֆոնդի ներդրումների և կազմակերպության գործառնական արդյունավետության վրա,
  • Նպաստել ֆինանսապես գրագետ ներդրողների զանգվածի ձևավորմանը:

Մեր արժեքները

Վստահություն

Մեր գործողությունները միտված են գրավելու ֆոնդի մասնակիցների վստահությունը։

Հուսալիություն

Մենք հուսալի և կայուն ենք ինչպես մեր դադարեցվող ֆոնդի մասնակիցների, այնպես էլ մեր գործընկերների համար։

Թափանցիկություն

Մենք ապահովում ենք մեր ծառայությունների թափանցիկության առավելագույն թույլատրելի մակարդակ։

Ֆիդուցիար պատասխանատվություն

Ընկերությունն իր բոլոր գործընկերների հետ հարաբերություններում ուղղորդվելու է այս արժեքներով։

Մեր լոգոտիպը

Ընկերության լոգոտիպը մատնանշում է ընկերության առաքելությունը ֆոնդի ներդրումային սահմանափակումների ներքո առավելագույն եկամուտ ապահովել ֆոնդի մասնակիցների համար։

ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ընկերությունը մատուցում է ակտիվների կառավարման ծառայություններ արևմտյան լավագույն փորձին համահունչ։ Այս պահին Ընկերությունը կառավարում է «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ պահպանողական կենսաթոշակային ֆոնդը, որը ստեղծվել է Արցախի Հանրապետությունում բազմաստիճան կենսաթոշակային համակարգի անցնելուց հետո կուտակային բաղադրիչի մասնակիցների կուտակումները կառավարելու նպատակով:

ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ

Ընկերության միակ բաժնետեր է հանդիսանում «Ներդրումների կառավարման հիմնադրամը»` գրանցված ՀՀ պետական ռեգիստրում 28 հունիսի 2019թ.։

ՂԵԿԱՎԱՐՆԵՐ

Արտյոմ Նազարյան

Խորհրդի նախագահ
avatar
Աշխատանքային գործունեություն
2015 թ

մինչ այժմ  «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ գործադիր

տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

2014-2015 թթ

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ, գործադիր տնօրենի տեղակալ

2013-2014 թթ

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, պայմանագրերի և իրավական վերլուծությունների վարչության պետ

2013 թ

մինչ այժմ «Հայաստանում ֆրանսիական համալսարան» և «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամներ, դասախոս 

2012 թ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ, պետական քննական հանձնաժողովի անդամ,

2011-2012 թթ

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ, գործադիր տնօրենի խորհրդական

2010-2011 թթ

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ, իրավախորհրդատու

2008-2013 թթ

ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժին, իրավախորհրդատու 

2004-2005 թթ

« Իրավաբանական կենտրոն- Press» ՍՊԸ, իրավաբան

Կրթություն
2004-2006 թթ

ԵՊՀ, իրավաբանական ֆակուլտետ, մագիստրատուրա

2000-2004 թթ

ԵՊՀ, իրավաբանական ֆակուլտետ

Նվեր Ազատյան

Խորհրդի անդամ
avatar
Աշխատանքային գործունեություն
2011-2023 թթ

«Ֆիդես Հիփոթեքային Ընկերություն» ՓԲԸ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն
 

2007-2011 թթ

2007-2011թթ«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Ասկերան» մասնաճյուղի կառավարչի ժ/պ, «Խաչեն» մասնաճյուղի կառավարիչ, «Ստեփանակերտ» մասնաճյուղի վարկային բաժնի մասնագետ, ավագ մասնագետ, առաջատար մասնագետ

2005-2006 թթ

Արցախի Հանրապետության հարկային ծառայություն, ծառայության պետի օգնական

Կրթություն
2001-2006 թթ

Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Ֆինանսներ և վարկ» բաժին

Աշոտ Գաբրիելյան

Խորհրդի անդամ
avatar
Աշխատանքային գործունեություն
2023 թ

ՀՀ Կենտրոնական բանկ, CDO

2018-2023 թթ

«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ, գործադիր տնօրեն

2007-2018 թթ

ՀՀ կենտրոնական բանկ, Ֆինանսական կայունության և զարգացման վարչություն, բանկային վերլուծաբան, ավագ մեթոդաբան-ադմինիստրատոր, բիզնես վերլուծաբան

Կրթություն
2006-2009 թթ

Երևանի Պետական Տնտեսագիտական ինստիտուտ, Մարքեթինգ, Տնտեսագիտական Գիտությունների թեկնածու

2002-2003 թթ

Միսսուրիի Սենտ Լուիս համալսարան, «ԱՅՌԵՔՍ» միջազգային փոխանակման ծրագիր, Տնտեսագիտություն

2000-2006 թթ

Երևանի Պետական Տնտեսագիտական ինստիտուտ, միջազգային տնտեսական հարաբերություններ, Գործարար վարչարարություն (MBA)

Էդմոնդ Վարդումյան

գործադիր տնօրեն
avatar
Աշխատանքային գործունեություն
2023 թ

Ջեներալ Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ գլխավոր տնօրեն

2017 թ

Ազգային Հիփոթեքային Ընկերություն ՎՎԿ ՓԲԸ, գործադիր տնօրեն

2015-2017 թթ

ՀՀ կենտրոնական բանկ, Ֆինանսական կայունության և զարգացման վարչության պետի տեղակալ

2007 թ

Երևանի Պետական Համալսարան, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, Ակտուարական մաթեմատիկայի և ռիսկերի կառավարման ամբիոն, Դասախոս

2006-2013 թթ

ՀՀ կենտրոնական բանկ (զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ ռիսկերի կառավարման մասնագետ, ռիսկերի կառավարիչ, ռիսկերի կառավարման բաժնի պետ)

Կրթություն
2013-2014 թթ

Լոնդոնի կայսերական քոլեջ, Բիզնեսի կառավարում (MBA)

2012-2013 թթ

Ռիսկերի պրոֆեսիոնալ կառավարիչ (PRM) սերտիֆիկատ

2010 թ

Նյու Յորքի Սիթի Համալսարան, Մաթեմատիկայի ֆակուլտետ, Ռիսկերի և պայուսակի կառավարման սերտիֆիկատ

2001-2010 թթ

Երևանի Պետական Համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ, Բակալավրիատ, Մագիստրատուրա, Ասպիրանտուրա

Կարեն Խաչատրյան

Գլխավոր հաշվապահ
avatar
Աշխատանքային գործունեություն
2020 թ

մինչ հիմա Գործարարության աջակցման հիմնադրամ, գլխավոր հաշվապահ

2019 թ

մինչ հիմա Ներդրումների կառավարման հիմնադրամ գլխավոր հաշվապահ

2019 թ

մինչ հիմա Կուտակային կենսաթոշակների կառավարման հիմնադրամ, գլխավոր հաշվապահ

2019 թ

մինչ հիմա Արցախի ներդրումային հիմնադրամ, բաժնի պետ 

2009-2019 թթ

Արցախի ներդրումային հիմնադրամ, Վերահսկողության ծառայության պատասխանատու

2008-2009 թթ

Արցախի ներդրումային հիմնադրամ, Փորձագետ 

2006-2008 թթ

«Տեխհանդերձանք» ՍՊԸ Գլխավոր հաշվապահ

Կրթություն
2009-2013 թթ

Մեսրոպ Մաշտոց համալսարան Տեսական տնտեսագիտություն, Բակալավրիատ

2002-2008 թթ

ԱրՊՀ, Կիռարական մաթեմատիկա և ինֆորմատիկա, Բակալավրիատ 

Եվգենյա Հայրիյան

Ներքին աուդիտի ղեկավար
avatar
Աշխատանքային գործունեություն
2020 թ

մինչ հիմա ՖԻԴԵՍ հիփոթեքային ընկերություն ՈՒՎԿ ՓԲԸ, գործադիր տնօրենի տեղակալ-գլխավոր հաշվապահ

2009 թ

մինչ հիմա ՖԻԴԵՍ հիփոթեքային ընկերություն ՈՒՎԿ ՓԲԸ, գլխավոր հաշվապահ

2008-2009 թթ

Ստեփանակերտի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՈԱԿ, գլխավոր հաշվապահ

2007-2008 թթ

ԼՂՀ նախագահի աշխատակազմ, 1-ին կարգի մասնագետ

2005-2007 թթ

Տեխնոլյուքս ՍՊԸ, գլխավոր հաշվապահ

Կրթություն
2013 թ

Տնտեսագիտական գիտությունների թեկնածու

2006-2009 թթ

ԱրՊՀ տնտեսություն, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում, Ասպիրանտուրա

2001-2006 թթ

ԱրՊՀ ֆինանսներ և վարկ, տնտեսագետի որակավորում

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵՐ ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԻՄՆԱԴԻՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ